Արազ Օզբիլիսը մասնակցել է «Բեշիկթաշ»-ի երիտասարդական թիմի խաղին
SportՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արազ Օզբիլիսը մասնակցել է «Բեշիկթաշ»-ի երիտասարդական թիմի հանդիպմանը:
Թուրքիայի երիտասարդական առաջնության 28-րդ տուրում «Բեշիկթաշ»-ը գերազանցել է «Ադանասպոր»-ին 3:0 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արազ Օզբիլիսը եղել է թիմի մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Այս տուրից հետո «Բեշիկթաշ»-ի երիտասարդական թիմը երկրորդ տեղում է մրցաշարային աղյուսակում: