ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ
EconomicsՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ապրիլի 25-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 484.45 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 8.56 դրամով և կազմել 527.28 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 8.65 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.61 դրամով և կազմել 620.44 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 200.28 դրամով և կազմել 19771.45 դրամ: Արծաթի գինը նվազել է 5.95 դրամով և կազմել 277.4 դրամ: Պլատինի գինը նվազել է 328.97 դրամով և կազմել 14874.53 դրամ: