Yerevan, 20.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Exclusive. Մարկո Խանը` «Խոստումը» ֆիլմում թուրք պահակի դերի եւ ժապավենի կարեւորության մասին

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

Երեւանում ապրիլի 24-ին, կայացավ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի` Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակմամբ փակ դիտումը, որին ներկա էին լրագրողներն ու ֆիլմի հայերեն հնչունավորումն իրականացրած դերասանները:

«Խոստումը» կինոթատրոններում հասանելի կլինի ապրիլի 27-ից, իսկ մինչ այդ` դրա մասին քննարկումները շարունակվում են: Բացի մեզ համար կարեւոր թեմայից`այն ֆիլմասերներին գրավում է աստղային կազմով, որոնց թվում են հոլիվուդյան դերասաններ Քրիստիան ԲեյլըՕսկար Այզեքը, Շարլոտ Լե Բոնը, Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն եւ այլք: Ֆիլմում փոքրիկ, բայց տպավորիչ դերով հանդես է եկել նաեւ Հոլիվուդի հայազգի աստղ Մարկո Խանը, որն այնտեղ մարմնավորում է թուրք պահակի:

Նախագծի կարեւորության, իր դերի եւ նկարահանման մասին հետաքրքիր մանրամասներ Մարկոն բացահայտել է NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցում.

«Սա շատ կարեւոր եւ լավ էկրանավորված ֆիլմ է, որը զերծ է բռնության եւ արյունահեղության չափից դուրս հագեցած տեսարաններից: Սցենարիստ-ռեժիսոր Թերի Ջորջն ու պրոդյուսերները շատ խելամիտ որոշում են կայացրել` ֆիլմում հնարավորինս քիչ դաժան տեսարաներ ցուցադրելով: Նախ` դա կօգնի ավելի մեծ լսարանի գրավել, որոնց թվում կլինեն նաեւ անչափահասներ: Բացի դա` հեռուստադիտողն ինքը կփորձի պատկերացում կազմել, թե ինչ է եղել: Դա իմ կարծիքով հզոր զենք է: Կարծում եմ` մեր օրերում դաժան տեսարաններով հարուստ ֆիլմերը մարդկանց շեղում են դրանցում ներկայացված իրական պատմությունից: Այսօր համացանցում շատ բան կարող ես գտնել քեզ հետաքրքրող թեմայի մասին: Եթե մարդիկ հավանեն ֆիլմը, ավելի խորը կուսումնասիրեն Հայոց Ցեղասպանության թեման»,-ասում է դերասանը` խոսեով նաեւ ֆիլմի առանձնահատկությունների մասին.

«Ըստ իս` այն մի շարք առանձնահատկություններ ունի: Նախ` դրա բյուջեն ահռելի է. այն կազմում է 100 միլիոն դոլար, որը փոխանցվել է մեր լեգենդար Քըրք Քըրքորյանի շնորհիվ: Այս նախագծի վրա իր ամբողջ ուժերն է կենտրոնացրել օսկարակիր Թերի Ջորջը, որի ջանքերի շնորհիվ ֆիլմը հանրամատչելի դարձավ, էլ չեմ խոսում դերասանական կազմի մասին` Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեք, Շարլոտ Լե Բոն, Ժան Ռենո, Ջեյմս Քրոմվել, Անժելա Սարաֆյան...նրանց շնորհիվ ֆիլմը գրավեց շատ աստղերի: Նրանց գործոնն անգնահատելի է: Այն ներկայացնում է նաեւ գեղեցիկ սիրային եռանկյունի, որի հերոսները հրաշալի կերպով համախմբվում են մեկ կարեւոր գաղափարի շուրջ»:

Մարկոն ի սկզբանե կանխատեսում էր, որ «Խոստումը» մեծ արձագանք է ստանալու.

«Մինչ ֆիլմում նկարահանվելը, զրուցել ենք Էրիկ Էսրաելյանի հետ: Ես նրան ասացի, որ եթե ֆիլմն իսկապես ցուցադրվի, այն ամենահաջողվածը կլինի Ցեղասպանության մասին նկարահանված բոլոր ֆիլմերի մեջ: Նախկինում մի քանի դերասաններ եւ ընկերություններ էին հետաքրքրված Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, սակայն աշխատանքներն ընդհատվում էին թուրք լոբբիստների պատճատով, բայց այս ֆիլմի դեպքում վստահ եմ` բոլոր դռները բաց են, եւ այժմ աշխարհին կարող ենք ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել»:

Դերասանի հետ զրուցեցիք նաեւ ֆիլմում իր մարմնավորած կերպարի մասին. պարզվում է` սկզբում Մարկոյին այլ դեր է առաջարկվել.

«Պրոդյուսերներից մեկն ինձ հետ կապ հաստատեց, եւ քանի որ նախագիծը շատ գաղտնի էր պահվում, միայն ինձ համար նախատեսված կերպարի նկարագրությունն ուղարկեցին: Սկզբում դա գյուղապետ Ստեփանն էր, սակայն հետագայում որոշվեց, որ նրան պետք է մարմնավորի շատ տաղանդավոր Ռեյդ Սերբեջիան:

Երբ ես կարդացի այդ հերոսի մասին, շատ ոգեւորվեցի, քանի որ դա մեծ դեր էր, իսկ ես շատ էի ցանկանում այդ հրաշալի նախագծի մի մասնիկը լինել, այսպիսով` ձայնագրեցի իմ տողերն ու ուղարկեցի անձնակազմին: Բայց երբ նրանցից նամակ ստացա, ինձ թվաց` ինչ-որ սխալմունք է եղել, քանի որ ինձ առաջարկեցին մարմնավորել թուրք պահակին: Փաստորեն` նույնիսկ Հայաստանի մասին ֆիլմում հայի չմարմնավորեցի: Բայց ինձ գումարը չէր հետաքրքրում, ես պարզապես ցանկանում էի լինել այդ ֆիլմում եւ իմ ներդրումն ունենալ դրա ստեղծման մեջ: Շատ շնորհակալ եմ ինձ ֆիլմում ընդգրկելու համար: Երբեմն ֆիլմի գաղափարն ավելի կարեւոր է, քան դերը»,-նշեց դերասանը` ցանկանալով նաեւ իր սրտի խոսքն ուղղել բոլոր հայերին.

«Ուզում եմ սեր ու խաղաղություն մաղթել իմ բոլոր հայրենակիցներին»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մարկո Խանի Facebook-ի էջից

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue