Մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 3 մարզիկ
SportՄարմնամարզության աշխարհի առաջնությանը Հայաստանը կունենա 3 մասնակից: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:
Մարմնամարզության աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-8 Կանադայի Մոնրեալ քաղաքում: