Ռոմայի ավագ. Եթե կարիերաս այլ կերպ դասավորվեր, կցանկանայի խաղալ Ռոնալդուի հետ
SportԻտալական «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին հաղորդել է, որ կցանկանար նույն թիմում խաղալ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, եթե իր կարիերան այլ կերպ դասավորվեր:
«Ո՞ւմ հետ կցանկանայի խաղալ, եթե կարիերաս այլ կերպ դասավորվեր: Կցանկանայի հանդես գալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է»,- Տոտտիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:
40-ամյա Տոտտին իր կարիերան նվիրել է «Ռոմային»: Նա նորամուտը հռոմեացիների կազմում նշել է 1992 թվականին, և այդ ընթացքում անցկացրած 779 խաղում խփել է 309 գնդակ: