Նավթի համաշխարհային գները նվազում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի հունիսի ֆյուչերսները նվազել են 0.48%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 49.38 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.35%-ով եւ հասել 51.64 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: