«Շիրակ». Վահան Բիչախչյանը չի տեղախոխվի «Գալաթասարայ»
SportԳյումրիի «Շիրակը» պաշտոնապես հերքել է թուրքական մամուլում շրջանառվող լուրերը, որ 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը կարող է տեղափոխվել Ստամբուլի «Գալաթասարայ»:
«Տեղեկություններ են տարածվել, որ թուրքական «Գալաթասարայը» հետաքրքված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, եւ նույնիսկ ստանալու դեպքում եւ Վահան Բիչախչյանը, եւ ակումբի ղեկավարությունը չեն համաձայնվի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա»,- ասվում է ակումբի հայտարարությունում:
Ավելի վաղ նշվում էր, որ «Գալաթասարայի» սկաուտները Վահան Բիչախչյանին նկատել են Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական փուլի խաղերի ժամանակ եւ հոկտեմբերից հետեւում են նրան: