Կասանո. Պոգբան ու Բալոտելին գերագնահատված են, նրանց բախտը բերել գործակալի հարցում
SportԻտալիայի հավաքականի, «Ռոմայի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոյին հարցրել են, թե ովքեր են ամենագերագնահատված ֆուտբոլիստները: 34-ամյա իտալացին նշել է Պոլ Պոգվային («Մանչեսթեր Յունայթեդ»), Խամես Ռոդրիգեսին («Ռեալ») եւ Մարիո Բալոտելիին («Նիցա»):
«Արդյո՞ք Պոգբան արժե 120 միլիոն եվրո. ինձ համար ոչ: Խամեսն էլ չարժե 80 միլիոն: Եթե դա այդպես լիներ, ապա որքա՞ն պետք է Ինյեստան արժենար նրա տարիքում:
Ինչ վերաբերում է Բալոտելիին, ապա լավագույնն եմ մաղթում նրան: Մարիոն իրեն լավ է դրսեւորում Ֆրանսիաի առաջնությունում, սակայն նա ու Պոգբան գերագնահատված ֆուտբոլիստներ են: Նրանց բախտը բերել է, որ ունեն Մինո Ռայոլայի պես գործակալ: Այն պայմանները, որոնք այսօր ունեն նրանք, հնարավոր չէին լինի առանց Ռայոլայի»,- Կասանոյի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ այժմ Անտոնիո Կասանոն ազատ գործակալի կարգավիճակում է: Նրա նախորդ ակումբն էր իտալական «Սամպդորիան», որի կազմում նա խաղաց 2015-2017-ը: