Նախատեսվում է ոռոգվող տարածքներն ավելացնել 10 հազար հեկտարով
EconomicsՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն նպատակադրվել է ներկայումս Հայաստանում 90 հազար հեկտար ոռոգվող հողատարածքների մակերեսը հասցնել 100 հազար հեկտարի: Այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խո սքով` գարնան նախապատրաստական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին:
«Այն տարածքները, որոնք նախորդ տարիներին ունեցել են ջուր, այս տարի նույնպես կապահովվեն ջրամատակարարմամբ: Ունենք պայմանավորվածություն և նշաձող, որ ներկայումս ոռոգվող 90 հազար հեկտար հողատարածների մակերեսը մինչև տարեվերջ հասցնենք 100 հազար հեկտարի: Ընդհանուր առմամբ կա 180 հազար հեկտար ոռոգելի հողատարածքներ, որոնցից այս պահին ոռոգվում են 90 հազարը: Ունենք ծրագրեր, որով նախատեսվում է ոռոգման ցանցի վերականգնում, որը կբերի ոռոգվող հողատարածքների ավելացմանը»,- ասաց նա` հավելելով, որ այդ ծրագրերից են նաև ջրամաբարաշինարարությունը, որը նոր թափ է առնում մեր երկրում:
Հարությունյանի խոսքով` դրա վառ ապացույցներից է Վեդու ջրամբարի կառուցման մեկնարկը, որով նախատեսվում է կառուցել 29 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբար, իսկ շինարարությունը տևելու է 4 տարի: