Հրդեհը զգալի վնաս է պատճառել Ղազարավան գյուղում
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 27-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի ջրմուղի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ Ջրաղբյուր կոչվող տարածքում ամբողջովին այրվել են վագոն տնակի փայտե կառուցատարրերը՝ մոտ 40 քմ, կից էլեկտրական ենթակայանի փայտե տանիքը՝ մոտ 30 քմ, 5 էլեկտրասյուն, 20 ծառ՝ մասնակի, մոտ 100 գմ էլեկտրական մալուխ և 2 հա բուսածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել ժամը 14:20-ին, մարվել՝ 15:19-ին: