Սերգեյ Մովսեսյանը 3-րդն է «Ռեյկյավիկ Օփեն»-ում
SportՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը 3-րդ է «Ռեյկյավիկ Օփեն»-ում:
«Ռեյկյավիկ Օփեն»-ի վերջին` 10-րդ տուրում, Մովսեսյանը հաղթեց մրցակցին: 10 հնարավորից հայ գրոսմայստերը հավաքեց 8 միավոր և գրավեց 3-րդ տեղը:
Առաջին և երկրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Նիդեռլանդները ներկայացնող Անիշ Գիրին և Ջորդան վան Ֆորիստը: