Շախմատի վետերաններն առաջին պարտությունը կրեցին աշխարհի առաջնությունում
SportԿրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 1:3 հաշվով պարտվել է Սանկտ-Պետերբուրգին:
Առաջին երկու խաղատախտակների առջև Ռաֆայել Վահանյանը և Արտաշես Մինասյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Կարեն Մովսիսյանն ու Սերգեյ Գալդունցը պարտվել են, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Սա հայ վետերանների առաջին պարտությունն էր մրցաշարում: Ավելի վաղ, Հայաստանի հավաքականը հաղթել էր Հունաստանի հավաքականին (4:0), գերմանական VSG 1880 Offenbach թիմին (4:0) և Անգլիա 1-ին (3:1):
Չորս տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով (11.5 անհատական միավոր) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: