Ֆուտբոլային գործակալ. 80 մլն եվրոյի դիմաց «Մոնակոն» իր խաղացողի միայն մեկ ոտքը կվաճառի
SportՖուտբոլային գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն խոսել է «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքի մասին:
Ֆրանսիական թիմը ֆուտբոլիստին 110 մլն եվրո է գնահատում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» պատրաստ է 18-ամյա ֆուտբոլիստի համար 80 մլն եվրո վճարել, իսկ ՊՍԺ-ն՝ 90 մլն եվրո.
«Մբապեին գնել 80 մլն եվրոյի դիմա՞ց: Այդ գումարի դիմաց «Մոնակոն» կարող է այս ֆուտբոլիստի միայն մեկ ոտքը վաճառել:
Կիլիանն ինձ Անրիին է հիշեցնում, որն իրեն հիանալի դրսևորեց «Յուվենտուսում»՝ նախքան «Արսենալ» տեղափոխվելը: Մբապեն նաև ունի Տրեզեգեի գոլային հոտառությունը: Նա մեծ տաղանդ է և նախևառաջ՝ շատ խելացի տղա»,- Պաստորելոյի խոսքերն է փոխանցում «Tuttosport»-ը:
Հիշեցնենք՝ 18-ամյա ֆրանսիացի հարձակվող Մբապեն 2015 թվականից հանդես է գալիս «Մոնակոյում», իսկ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 24 հանդիպման է մասնակցել և դարձել է 13 գոլի հեղինակ: