Հայաստանի լողի հավաքականի մարզիչը խոսել է առաջնության մասին
SportՀայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը խոսել է Grand Spwrt համալիրում մեկնարկած առաջնությունում:
«Հայաստանի այս առաջնության մասնակիցների քանակը ամենաբարձր ցուցանիշը չէ, որ գրանցվել է մինչ այս: Ամեն դեպքում այս տարի մասնակցության կարգը խստացվել է: Առաջնությանը չեն մասնակցի փոքր տարիքի մարզիկները: Շատ լավ պայքար է ծավալվել: Չեմ կարող ասել, որ արդյունքները բարձր են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գաբրիելյանը:
Առաջնությանը մասնակցում են 12 թիմ Հայաստանի մի քանի մարզերից և մայրաքաղաք Երևանից:
Լուսանկարը` News.am Sport-ի