5 տարի առաջ հարկադիր կատարողի կողմից յուրացրած գումարի գործն ավարտվել է
SocietyՀՀ հատուկ քննչական ծառայությունում խոշոր չափերով գումար հափշտակելու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, որով պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը պարտապան Արմեն Քոչարյանից 2012-2013-ի ընթացքում մաս-մաս ստացել է արգելանքի ենթակա 7000 դոլար բռնագանձման ենթակա գումարից 3500-ը, կատարողական գործողությունների ծախսի համար նախատեսված 150 ԱՄՆ դոլարը, բայց այն ԴԱՀԿ հաշվին մուտք անելու փոխարեն ծախսել է իր անձնական կարիքների համար:
Այսպիսով, յուրացնելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու համար ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Այն, որ սա ԴԱՀԿ աշխատակիցների կողմից թույլ տված միակ ու եզակի թերացումը չէ, պարզ է: Պարզ է նաև այն, որ այս կառույցի աշխատակիցները միշտ էլ ընդգծված արհամարհական վերաբերմունք են ունեցել պարտապանների նկատմամբ: Մնում է հասկանալ, թե ինչպես է պատահում, որ հնից մնացած գործերից մեկինը «բացվում» է, մյուսինը՝ ոչ: Եվ արդյոք այստեղ էլ հատվածային վերբաերմունք չկա նախկին ու ներկա աշխատակիցների հանդեպ: