Ավելացել են Հայաստանի առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ծավալները
EconomicsՀայաստանից 2017 թվականի հունվար-մարտին արտահանման ծավալը կազմել է 443 մլն 101,4 հազար ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 16,5 տոկոսով: 2017 թվականի հունվար-մարտին 17,9 տոկոսով ավելացել է Հայաստան ներմուծման ծավալը` կազմելով 803 մլն 735,6 հազար ԱՄՆ դոլար:
Առևտրաշրջանառությունը 2017 թվականի հունվարին կազմել է 1 մլրդ 246 մլն 837 հազար ԱՄՆ դոլար` աճելով 17,4 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության առումով ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկեր երկիրը: Հայաստանի և ՌԴ-ի միջև 2017 թվականի հունվար-մարտին իրականացվել է 360 մլն 891,8 հազար ԱՄՆ դոլարի առևտրաշրջանառություն` նախորդ տարվա հունվար-մարտի 305 մլն 429 հազար դոլարի փոխարեն աճելով 18,2 տոկոսով: Առևտրաշրջանառությամբ երկրորդ խոշոր գործընկեր երկիրը Հայաստանի համար Չինաստանն է, որի հետ իրականացվել է 116 մլն 723,6 հազար ԱՄՆ դոլարի առևտուր, ինչը 2016 թվականի համեմատ ավելացել է 23,8 տոկոսով: Նախորդ տարվա հունվար-մարտին այն կազմում էր 94 մլն 313,5 հազար դոլար:
Հայաստանի և Գերմանիայի միջև այս տարվա առաջին երեք ամիսներին իրականացվել է 64 մլն 534,6 հազար դոլարի առևտուր` նախորդ տարվա 70 մլն 868,2 հազար դոլարի փոխարեն նվազելով 8,9 տոկոսով:
Հայաստանի հետ խոշոր ծավալներով առևտրաշրջանառություն իրականացրած հաջորդ երկիրը Բուլղարիան է, ում հետ այն կազմել է 62 մլն 80,7 հազար ԱՄՆ դոլար: 2016 թվականի հունվար-մարտի 49 մլն 37,7 հազար դոլար ցուցանիշի համեմատ այն ավելացել է 26,6 տոկոսով:
Շուրջ 7,6 անգամ ավելացել է Հայաստան-Շվեյցարիա առևտրաշրջանառությունը` կազմելով 82 մլն 181,3 հազար ԱՄՆ դոլար: Հարևանի` Իրանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 12,9 տոկոսով` կազմելով 47 մլն 749,2 հազար դոլար: Մեր մյուս հարևան երկրի՝ Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները նվազել են 5,9 տոկոսով. իրականացվել է 47 մլն 628,8 հազար դոլարի առևտուր: Թուրքիայի հետ իրականցվել է 45 մլն 349,1 հազար դոլարի առևտրաշրջանառություն` աճելով 86,2 տոկոսով: Զգալի աճ է գրանցվել նաև Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ առևտրաշրջանառության ծավալներում: 2017 թվականի հուÕ �վար-մարտին այն 2,7 անգամ ավելացել է` կազմելով 43 մլն 904,5 հազար ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ 2,7 անգամ ավելացել է Ֆինլանդիայի հետ առևտրաշրջանառությունը, 2,5 անգամ` Կիպրոսի, 2,3 անգամ` Չեխիայի և 2,9 անգամ Թաիլանդի հետ: