Վետերանների շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելին
SportՀունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում կայացավ 5-րդ տուրը, որում Հայաստանի մրցակիցն էր Իսրայելի առաջին հավաքականը:
Արմենպրեսի հաղորդմամբ`մրցախաղում Հայաստանի վետերան շախմատիստները 3:1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ. առաջին խաղատախտակի վրա Ռաֆայել Վահանյանը հաշտություն կնքեց Ալեքսանդր Հուզմանի հետ, ոչ-ոքի ավարտվեց նաև 3-րդ խաղատախտակի վրա ընթացող Կարեն Մովսիսյան-Ռամ Շոֆեռ պարտիան, 5-րդ տուրում 4-րդ հաղթանակը տոնեց 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Արտաշես Մինասյանը, տուրը հաղթական էր նաև Սերգեյ Գալդունցի համար:
5-րդ տուրից հետո Ռուսաստանի հավաքականը վաստակել է 10 թիմային միավոր և գլխավորում է աղյուսակը: Հայաստանի և Անգլիայի առաջին հավաքականներն իրենց ակտիվում ունեն 8-ական թիմային միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները
Կայանալիք 6-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Իսրայելի երկրորդ հավաքականը: