Վերա Բրեժնեվան՝ նոր սմարթֆոնի շնորհանդեսին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մոսկվայում նոր սմարթֆոնների շնորհանդեսին իր շքեղ տեսքով բոլորին հիացրել է երգչուհի Վերա Բրեժնեվան: Նա շոուի գլխավոր հերոսուհին է եղել: Բրեժնեվան վիճակախաղի ժամանակ աշխարհի ցանկացած երկիր մեկնելու հնարավորություն է տվել մի քանի երջանիկ գնորդների, որոնք միջոցառման ժամանակ հաճույքով լուսանկարվել են նրա հետ:
Երգչուհին միջոցառմանը եկել է բաց մանուշակագույն, երկար զգեստով: Բեմի վրա ընկնող լույսերը ավելի խորհրդավոր ու շքեղ տեսք են հաղորդել նրան: Բրեժնեվան մեծ ոգևորությամբ է վարել շոուն , իսկ միջոցառման լուսանկարները մեծ տարածում են գտել համացանցում: