Ռաֆայել Նադալը դուրս եկավ Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակիչ
SportԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Բարսելոնայի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ:
Արմենպրեսի հաղորդմամբ` քառորդ եզրափակչում Նադալի մրցակիցը հարավկորեացի Չհուն Հենն էր: Իսպանացին հաղթեց երկու սեթերում էլ` 7:6 (7:1), 6:2: Մրցախաղը ձգվեց 1 ժամ 44 րոպե:
Կիսաեզրափակչում Նադալի մրցակից արգենտինացի Օրասիո Սեբալոսն է: