Ալեքսիս Օհանյանը Snoop Dogg-ի հետ լուսանկար է հրապարակել
LifestyleԱլեքսիս Օհանյանը հյուրընկալվել է հանրահայտ ռեփեր Snoop Dogg-ի GGN հաղորդմանը, որտեղ կայքի հիմնադիրը պատմել է, թե ինչպես է սկսել բիզնեսը, նաեւ խոսել Թրամփի իմիգրացիոն քաղաքականության մասին։
Իր Instagram -ում Ալեքսիսը հրապարակել է լուսանկար երաժշտի հետ՝ նշելով, որ ռեփերը նաեւ իր կայքի ներդրողներից է։

«Բեքսթեյջ GGN –ից՝ Reddit-ի լավագույն ներդրողի հետ։ Տեսագրությունը շուտով կհայտնվի»- այսպես է ստորագրել լուսանկարը Ալեքսիսը։