Porsche Tennis Grand Prix. Շարապովան պարտվել է
SportՇտուտգարտում ընթացող «Porsche Tennis Grand Prix»-ի կիսաեզրափակչում Մարիա Շարապովան պարտվել է Քրիստինա Մլադենովիչին:
Ռուս թենիսիստուհին ֆրանսուհի մրցակցին զիջել է 6:3, 7:5, 4:6 հաշվով:
Մլադենովիչը մրցաշարի եզրափակչում մրցելու է Լաուրա Զիգեմունդի հետ: Տիտղոսի համար խաղը կայանալու է մայիսի 1-ին:
Հիշեցնենք, որ Շարապովան երկար որակազրկումից հետո կորտ էր վերադարձել և հաղթել իտալուհի Ռոբերտա Վինչիի նկատմամբ: