Ռոնալդուն գերազանցել է Ջիմի Գրիվզի պատմական ռեկորդը
SportՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի հեղինակ դառնալով «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղում (2:1), դարձել է Եվրոպայի թոփ-6 առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Պորտուգալիա) պատմության լավագույն ռմբարկուն, գրում է Marca-ն:
Դա 32-ամյա ֆուտբոլիստի 367-րդ գոլն էր Եվրոպայի թոփ-6 առաջնություններում: Ռոնալդուն գերազանցել է անգլիացի Ջիմի Գրիվզի ռեկորդը (366 գոլ): Այդ ցուցանիշով երրորդ տեղում է գերմանացի Գերդ Մյուլերը՝ 365 գոլ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2009-ից է խաղում «Ռեալում», իսկ մինչեւ այդ հանդես է եկել նաեւ Լիսաբոնի «Սպորտինգում» (2002-2003-ը) եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2003-2009-ը):