Վլադիմիր Կլիչկոն պարտվել է տեխնիկական նոկաուտով
SportԼոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած մենամարտում պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն պարտվել է բրիտանացի Էնտոնի Ջոշուային:
Այս մենամարտում վիճարկվում էին IBF, WBA ու IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը: 41-ամյա Կլիչկոն պարտվել է 11-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով:
Մենամարտին ներկա է եղել 90 հազար հանդիսատես, ինչը ռեկորդային է Անգլիայի համար: