Մբապեն գերազանցել է Ուեյն Ռունիի ռեկորդը
Sport«Մոնակոյի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, գոլի հեղինակ դառնալով «Թուլուզի» դեմ «Լիգա-1»-ի 35-րդ տուրի խաղում, Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 14-ի եւ սահմանել ռեկորդ:
Մբապեն դարձել է 21-րդ դարի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը 15 գոլ է խփում Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա): Նա եւս մեկ գոլ խփել էր Ֆրանսիայի նախորդ առաջնությունում: Ֆրանսիացին ռեկորդը գրացել է 18 տարեկան 130 օրականում, հայտնում է Gracenote Live-ը:
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիին, որն «Էվերտոնի» կազմում 15 գոլ էր խփել 18 տարեկան 172 օրականում: