Մանվել Գրիգորյանը` գնդակոծված Տավուշի ու սահմանային լարումների մասին
SocietyԵԿՄ նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումներին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ բոլորս պետք է զգաստանանք, արյուն տալով՝ երկար ճանապարհ չունենք գնալու, այսօր այնքան քանակը չի խոսում, որքան որակն ու տեխնիկան:
Խոսելով երկու օր առաջ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծման մասին՝ գեներալը հիշեցրեց, որ պատերազմն ավարտված չէ. «Սահմանը լարված է 89 թ-ից. տարբեր ժամանակահատվածում տարբեր քանակությամբ, չափերի մեծ զենքերով են կրակում, կարելի է ասել, որ ըտենց շաբաթ չկա, որ մի հայ զինվոր չզոհվի կամ չհաշվանդամանա, սա մեր երկրի, պետության, բոլորի խնդիրն է, եթե մենք ուժեղ, միասնական չլինենք, մեր երկիրը, բանակը չհզորանա՝ կամաց արյուն տալով երկար ճանապարհ չունենք գնալու»,-շեշտեց Մանվել Գրիգորյանը` հավելելով. «Անկախ նրանից, թե հակառակորդը ինչպիսի պատասախան է ստանում, միևնույն է՝ արյուն թափելիս կողմերը չեն շահում: Մենք հակառակորդին մեկին տաս պատասախան ենք տալիս, բայց մեկին քսան էլ տանք, մենք ենք տուժում: Ո՛չ մի պատերազմ, ո՛չ մի զոհ լավ բանի չի բերում. որբանում ա մի երեխա, մայրը տղա է կորցնում»,-նկատեց նա:
Ինչպես ասաց Մանվել Գրիգորյանը, այսօր բանակում կան ներքին խնդիրներ, որոնց մասին խոսելիս պետք է չափը չանցնել. «Տան մեջ ոնց ա, եթե մարդ ու կին չեն կարողանում իրար հետ լեզու գտնել՝ իրավունք չունեն բարձրաձայնել հարևանին: Շատ թեմաներ կան, որոնք որ իրոք վիճելի ա, քննարկելի ա, վատ բաներ էլ են կատարվում, բայց դա մեր ներքին, մեր երկրի, ընտանիքի խնդիրն է»,-ընգծեց նա: