Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար կազմակերպել է հրաժեշտի ընթրիք
SportՄանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ակումբի 50 անդամների` խաղացողների և աշխատակիցների համար կազմակերպել է ընթրիք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Sun-ը, ամենայն հավանականությամբ, սա կլինի 35-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտը «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Իբրահիմովիչը վնասվածք է ստացել ապրիլի 20-ին Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում տեղի ունեցած «Անդերլեխտ»-ի հետ պատասխան խաղում և «խաղից դուրս» մնացել 9 ամսով:
Ամենայն հավանականությամբ,ամռանն Իբրահիմովիչը կլքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որին միացել էր նախորդ տարվա ամռանը: