Սուոնսիի մարզիչը Ռեշֆորդին մեղադրել է սիմուլյացիայի մեջ
Sport«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Պոլ Կլեմենտը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի խաղում իր թիմի դարպասը նշանակված 11 մետրանոցը:
«Կրկնապատկերները ցույց են տալիս, որ Ռեշֆորդը խաբել է մրցավարին: Կարելի է ասել, որ նա գնաց բախման: Բացի այդ, մրցավարը մինչև որոշում կայացնելը դադար վերցրեց, ինչը խոսում է այն մասին, որ նա վստահ չէր:
Հանդիպումից հետո մրցավարն ասաց, որ լավ էր տեսել դրվագը, սակայն որոշել է խորհրդակցել օգնականի հետ»,- Կլեմենտի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ ընդմիջումից առաջ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հայտնվել է խոտածածկին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» ստացել է 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ է իրացրել Ուեյն Ռունին: