Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ն մխրճվել է բենզալցակայանի տարածք. այն վերածվել է մետաղե ջարդոնի. կա 1 զոհ, 1 վիրավոր
SocietyԱյսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում BMW մակնիշի 05 ՍՍ 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել CPS բենզալցակայանի բենզին մատակարարող սարքին, այնուհետև բախվել էլետրասյանն ու գովազդային վահանակին. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները, ովքեր իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորի իքնությունը:
Հիվանդանոցից էլ ֆոտոլրագրողին հայտնել են, որ 2-ն էլ գտնվում են ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։