Պոգբան կարող է մասնակցել Սելտայի հետ հանդիպմանը
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է մասնակցել Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի` «Սելտայի» հետ հանդիպմանը:
Կիսապաշտպանը կմասնակցի առաջիկա հանդիպմանը, չնայած, որ ստիպված էր եղել բաց թողնել թիմի նախորդ երկու հանդիպումը վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա մայիսի 4-ին, Երևանի ժամանակով 23:05-ին: