Լիվերպուլի և Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է Չեմպիոնների լիգայի իր ֆավորիտին
SportԱնգլիական «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի գավաթը կնվաճի «արքայական ակումբը»:
«Չեմպիոնների լիգայի ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է: Մրցաշարից դուրս են մնացել «Բարսելոնան» և «Բավարիան», ինչն ավելի է մեծացնում «արքայական ակումբի» հնարավորությունները:
Կարծում եմ, որ «Ռեալը» կհաղթի «Աթլետիկոյին» և եզրափակչում խնդիրներ չի ունենա»,- Օուենի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «սերուցքայինները» հաղթել էին նախորդ տարվա Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: