Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախընտրական ծրագրերն ու «բարի կենացները»

Analysis

Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը շարունակվում է: Մասնակից քաղաքական ուժերը, բնականաբար, ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը, որոնք կարծես թե պետք է ներկայացնեն քաղաքի հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և ընդհանրապես քաղաքի ղեկավարման մասին այդ ուժերի պատկերացումները: Սակայն, ինչպես և հաճախ է հանդիպում,  նախընտրական ծրագրերում, հրապարակում առկա այս ծրագրերի մեջ էլ կան կետեր, որոնք ընդամենը բարի ցանկություններ են հիշեցնում:

Անշուշտ, երեք քաղաքական ուժերն էլ առանձնացրել են զարգացման կարիք ունեցող քաղաքային ենթակառուցվածքներն ու ոլորտները, սակայն, եթե մի փոքր ուշադիր հետևենք՝ ենթադրենք Ելք դաշինքի կամ Երկիր Ծիրանիի ծրագրերին, ապա կարող ենք տեսնել մի հետաքրքիր իրողություն: Այս ծրագրերում ուղղակի նշված է՝ պետք է զարգացնել այս կամ այն ոլորտը, սակայն մեծ հաշվով նշված չեն ուղիներ, միջոցներ և հնարավորություններ: Օրինակ՝ Երկիր Ծիրանին անհրաժեշտություն է համարում քաղաքային տրանսպորտի վիճակի բարելավումը և որպես միջոց տեսնում է տրամվայների «վերակենդանացումը», Ելքն իր հերթին ներկայացնում է ավտոբուսների թվի ավելացման անհրաժեշտությունը:

Միայն քաղաքային տրանսպորտի շուրջ քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերից պարզ է դառնում, թե որ ուժն է, այսպես ասած,  ռեալ կերպով պատկերացնում իրավիճակը: Բանն այն է, որ տրամվայներն, ուզենք թե չուզենք, այլևս անցյալում են: Երևանի ճանապարհների ծանրաբեռնվածության տեսանկյունից միայն այս փոխադրամիջոցը կենսունակ չէ, էլ չասած այն հարցը, թե ինչ միջոցների հաշվին պետք է տրամվայները մտնեն քաղաքային կյանք: Ելքի առաջարկը ավտոբուսների թվի ավելացման վերաբերյալ նույնպես չի դիմանում որևէ քննադատության, և բացի այս, ցույց է տալիս այն, որ քաղաքային տրանսպորտի շուրջ ներակյումս առկա իրավիճակին քաղաքական այս ուժը պարզապես ծանոթ չէ:

Խնդիրն այն է, որ ավագանու ընտրություններին մասնակցող հանրապետական կուսակցության ծրագրում զուտ միայն այս կետի շուրջ առկա է լիովին այլ մոտեցում: Ավելին դեռևս անցած տարվանից քաղաքապետարանի նախաձեռնությամբ ասպարեզ է բերվել մի ծրագիր, համաձայն որի՝ արմատական փոփոխության պետք է ենթարկվի ուղևորափոխադրումների ամբողջ համակարգը: Նույն քաղաքապետարանի կողմից արվել են համապատասխան հաշվարկներ և կատարվել աշխատանքներ: Այս մասին քաղաքապետարանը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով և վերջապես այս մասին նշված է նաև նախընտրական ծրագրում: Այսինքն թե, հենց միայն այս հարցի շուրջ գործող քաղաքապետն ու իր թիմը ոչ միայն լավագույնս պատկերացնում են հիմնախնդիրը, այլև քայլեր են կատարում դրանց լուծման ուղղությամբ:

Ի դեպ, պետք է շեշտել, որ խնդիրն այստեղ միայն տրանսպորտը չէ, քանի որ եթե համեմատում ենք երեք քաղաքական ուժերի ծրագրերի տարբեր կետերը, ապա տեսնում ենք, որ գործող քաղաքապետի և նրա թիմի առաջարկած ծրագիրը հիմնված է քաղաքի հիմնախնդիրների մասին մասնագիտական պատկերացումների և դրանց լուծման իրատեսական հեռանկարների վրա: Թերևս հենց այսպիսին պետք է լինի իրական ծրագիրը՝ զերծ մնալով «կենացների» ու բարի ցանկությունների մակարդակից:

Շարունակելի...

Արշակ Պողոսյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards