Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կռվախնձորը խնձո՞ր, թե՞ կառավարության թափթփվածություն

Analysis

Օրերս հայաստանյան լրատվամիջոցները հեղեղված էին հայկական շուկայում հայտնված ադրբեջանական խնձրի մասին լուրերով ու լուսանկարներով։ Բանը հասավ անգամ նրան, որ այս տեղեկություններին արձագանքեց ՊԵԿ-ը։ Անշուշտ, բավական տարօրինակ էր իմանալ, որ հայկական շուկայում առկա է ադրբեջանական ապրանք, ընդ որում՝ թուրքական լոլիկի մասին լուրերից հետո։ Սակայն այս իրողությունը հերթական անգամ վեր հանեց մի պարզունակ փաստ։ Խնդիրն այն է, որ, համաձայն պաշտոնական տեղեկատվության, ադրբեջանական խնձոր և գուցե նաև այլ ապրանքներ ներկրելու ու մաքսանենգության մասին տեղեկություն և փաստեր առկա չեն։ Նման պայմաններում, իհարկե, հարց է առաջանում, թե որտեղից ի վերջո ադրբեջանական խնձորը հայտնվեց Հայաստանում։ Սակայն սա հարցի ընդամենը մի կողմն է։

Ադրբեջանական ապրանքի մասին տեղեկությունների հայտնվելուց հետո սոցցանցերում քննարկումներ ծավալվեցին անգամ՝ գնել, թե չգնել այդ ապրանքները։ Իսկապես էլ, նման նախադեպի բացակայության պայմաններում այս քննարկումը կարծես թե բնական էր։ Սակայն սա էլ մի կողմ, ամենակարևորն այս ամբողջ թնջուկում այն էր, որ պարզվեց չկա կառավարության համապատասխան որոշում, համաձայն որի՝ կարգելվեր ադրբեջանական ապրանքների ներկրումն ու վաճառքը։ Սա արդեն իսկ սկզբունքային հարց է, քանի որ ցույց է տալիս կառավարության և գուցե կառավարությունների առնվազն թափթփվածությունը։

Ինչ խոսք, զուտ տրամաբանական մակարդակում, կարծես թե ենթադրելի է, որ ադրբեջանական ապրանքը Հայաստանում չպետք է լինի, տրամաբանականից զատ այս փաստն առավելապես զգացմունքային ոլորտից է։ Սակայն պարզ է նաև, որ ենթադրություններով ու զգացմունքներով պետություն չես կարող կառուցել։
Բերենք մեկ օրինակ, ենթադրենք հայտնաբերվում է այն անձը, ով ներկրել է ադրբեջանական խնձորը կամ ցանկացած այլ ապրանք, պահպանել է օրենքը, մաքսանենգություն չի արել, ի դեպ, այս առումով ինչպես արդեն նշեցինք, ՊԵԿ-ը նույնպես նշում է, որ այս հարցով մաքսանենգության դեպք չկա, ուստի նման պայմաններում ի՞նչ կարելի է անել տվյալ քաղաքացու կամ բիզնեսմենի հետ։

Կարծես թե պատասխանը պարզ է՝ ոչ մի բան։ Այդ քաղաքացուն չի կարելի պատասխանատվության ենթարկել ադրբեջանական ապրանք ներկրելու համար, քանի որ նա չի խախտել կառավարության կամ մեկ այլ գերատեսչության որևէ արգելք՝ այն պարզ պատճառով, որ նման արգելք ուղղակի չկա։ Առավելագույնը, որը կարող է անել հայաստանյան իշխանությունը, հարցը զգացմունքային կամ բարոյական դաշտ տեղափոխելն է, այն է՝ պատերազմական վիճակում հակառակորդ երկրից ապրանք ներկրել։ Սակայն, ինչպես արդեն ասեցինք, զգացմունքներով ու բարոյական չափանիշերով պետություն չի կառուցվում։ Բարոյականն ընդամենը հասարակական նորմ է, գուցե և շատ կարևոր նորմ, գուցե և որոշակի ազդեցություն ունեցող նորմ, սակայն միևնույնն է բարոյական օրենքները բոլորվին էլ պարտադիր չպետք է գործեն, երկրում պետք է գործի միայն իրավական օրենք ու որոշում, մնացած ամեն ինչն ուղղակի պաթոսախեղդ լոլոներ են։

Ի դեպ, ասվածը չի նշանակում, թե պետք է թույլատրել ադրբեջանական ապրանքների հայտնվելը հայկական շուկայում, ընդհակառակը խնդիրն հենց այն է, որ այդ արգելքը կամ այդ հարցի կարգավորումը պետք է լինի կառավարության որոշման և իրավական մակարդակներում։

Վերջիվերջո, իհարկե, այս իրողության հետ համեմատական չէ, սակայն փաստ է, որ օրինակ Պակիստանը պետականորեն չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Պակիստանի այս դիրքորոշումը, ըստ էության, որևէ լուրջ քաղաքական հետևանք միջազգային ասպարեզում Հայաստանի համար չունի, սակայն սա իրողություն է։ Նույն կերպ գուցե և ադրբեջանական խնձորը մնա բացառիկ ու մասնավոր դեպք, սակայն այս հարցը ուղղակիորեն պետք է կարգավորել՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար։

Աղասի Մարգարյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards