Վլադիմիր և Ազատ Հարությունյանների հաջողությունը ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց առաջնությունում
SportՋրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը Կիևում անցկացված ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց առաջնությունում 10 մ աշտարակացատկ մրցաձևում արժանացել է արծաթե մեդալի։
Արմենպրեսի հաղորդմամբ` 10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձևում Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրների զույգը գրավել է 3-րդ տեղը:
Առաջնությանը մասնակցել են 7 երկրների ջրացատկորդներ: Մեր մարզիկները Կիև էին մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ: