Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը՝ մայիսի 24-ին
SportՀայաստանի գավաթի 2016/2017 թթ. խաղարկության «Փյունիկ»-«Շիրակ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 24-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:
Արմենպրեսի փոխանցմամբ` նախօրոք պլանավորված էր հանդիպումն անցկացնել մայիսի 10-ին, սակայն, հաշվի առնելով, որ եզրափակիչի մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են ֆուտբոլիստներ, ովքեր Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցելու են մայիսի 9-ին և 11-ին կայանալիք Կիպրոսի Մ-19 հավաքականի հետ ընկերական հանդիպումներին, ինչպես նաև այն հանգամանքը, որ ինչպես Հայաստանի Մ-19 հավաքականի, այնպես էլ «Փյունիկի» գլխավոր մարզիչն Արտակ Օսեյանն է, որոշում է կայացվել փոփոխել գավաթի եզրափակիչի անցկացմաÕ ¶ ժամկետը: