Խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12 եւ 10-ամյա աղջիկների
SocietyՄայիսի 1-ին, ժամը 12.25-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատամարտիկների եւ Նոր Արեշի 20-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12 եւ 11 տարեկան աղջիկների, այնուհետեւ բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ աղջիկները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: