ՔՀԿ-ներում գերբեռնվածության խնդիրը գրեթե լուծված է. փոխնախարար
SocietyԱրդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հարցը գրեթե լուծել է: Մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախախարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով` ՔԿՀ-ներում խնդիր կա բարելավելու դատապարտյալների պահման պա յմանները:
««Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքային պայմանների բարելավման ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվել՝ նվազեցվել է այնտեղ պահվող անձանց թիվը, նկուղային, առաջին հարկերի խցերը փակել են, փոխվել են պատուհանները, բարելավել են ջերմային պայմանները»,- նշեց Քրմոյանը և հավելեց, որ այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:
Նրա խոսքով` «Արմավիր» ՔԿՀ-ի ամբողջությամբ տեղերի լրացմամբ ընդհանրապես քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը կլուծվի:
Քրմոյանը նշեց նաև, որ մինչև տարեվերջ ամբողջությամբ կօգտագործվեն «Արմավիր» ՔԿՀ-ի հնարավորությունները: