Մոնակոյի հարձակվող Ֆալկաոն խոսել է իր ապագայի մասին
Sport«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ երջանիկ կլինի, եթե մնա ֆրանսիական ակումբում:
«Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Կինս և աղջիկներս ամեն ինչից գոհ են: Մենք հարմարվել ենք այստեղի կյանքին: Հուսով եմ, որ կշարունակենք այստեղ ապրել:
Նոր պայմանագիրը կախված է Վադիմ Վասիլյովից և ակումբի նախագահից: Եթե «Մոնակոյի» նպատակն է տիտղոսներ նվաճել Ֆրանսիայում և Եվրոպայում, ապա ես այստեղ եմ հենց այդ նպատակների իրագործման համար»,- Ֆալկաոյի խոսքն է մեջբերում Lequipe.fr-ը:
Հիշեցնենք, որ «Մոնակոն» ընթացիկ մրցաշրջանում շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Մրցաշարի կիսաեզրափակչում ֆրանսիական ակումբն ուժերը կչափի Թուրինի «Յուվենտուսի» հետ: