Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


2017թ. Հայաստանի տնտեսության կայունացման և ապաքինման տարի է. Վարդան Արամյանի հարցազրույցը Emerging Europe-ին

Economics

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշում է, որ 2017 թվականին Հայաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 3.2 տոկոս աճ:

Այս մասին նախարարը նշել է «Emerging Europe» հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում:

Արամյանը հարցազրույցի ընթացքում պատմել է երկրի աճող մակրոտնտեսական կայունության և կանխատեսումների, ինչպես նաև գործարար միջավայրը բարելավող բարեփոխումների մասին:

Նախարարն, անդրադառնալով 2013-2015 թվականների տնտեսական աճի բարձր ցուցանիշներին, հիշեցրել է Հայաստանի համար 3 կարևոր գործոնների մասին, որոնք ազդել են երկրի տնտեսական ակտիվության վրա: Նրա խոսքով` 2011 թվականին կեսերին պղնձի գները հասել էին առավելագույնի` 1 տոննայի համար 9300 դոլարի, որից հետո աստիճանաբար սկսել են նվազել` 2016 թվականի սկզբին հասնելով նվազագույն ցուցանիշի: Ըստ նախարարի` դա մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, քանի որ երկիրն արտահանում է պղինձ և մոլիբդեն: Դրա հետ մեկտեղ, այդ ժամանակահատվածում խոշոր չափի կապիտալ ներհոսքերը զարգացող երկրներից տեղափոխվեցին զարգացած երկրներ:

Նախարարը նաև առանձնացրել է 2014 թվականին Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, քանի որ երկու երկրներն ունեն մի շարք տնտեսական կապեր:

«Մենք խստացրեցինք դրամավարկային քաղաքականությունը և փորձեցինք ուղղել անհարկի արժեզրկման հետ կապված բացասական սպասումները: Մեկ այլ տեսանկյունից` խստացված դրամավարկային քաղաքականության զսպվող ներգործությունը փոխհատուցելու համար, մենք մեղմեցինք ֆինանսական պայմանները և երկու տարի անընդմեջ թույլ տվեցինք մեծացնել դեֆիցիտը»,- ասել է նախարարը:

Արամյանը նաև հիշեցրել է, որ 2014 թվականի դեկտեմբերին դրամավարկային վերահսկողության մարմինները կտրուկ ավելացրել են պահուստային պահանջները` 12 տոկոսից հասցնելով 24-ի, իսկ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.5-ից` 10.5-ի:

«Այս գործողությունը նվազեցրեց ֆինանսական շուկայի մասնակիցների «ախորժակը» տեղական արժույթով փոխառություններ և դոլարով առևտուր իրականացնելու համար, քանի որ տեղական արժույթը դարձավ բավականին թանկ նման «խաղերի» համար: Մենք հասկանում էինք, որ այդ քայլը կունենա իր գինը, բայց միշտ հարկավոր է մի բան զոհաբերել ինչ-որ այլ բան ստանալու համար: Մենք արժույթային շուկայում չունեցանք այնպիսի ցնցումներ, ինչպես եղավ Ադրբեջանում Ղազախստանում, Բելառուսում կամ Ռուսաստանում: Մենք պահպանեցինք բավականին ճկուն ֆինանսական քաղաքականությունը:

Իր հերթին, այն մեր վրա անդրադարձավ պետական պարտքի ավելացմամբ, քանի որ մենք ստիպված էինք փոխառու միջոցներ ներգրավել և ֆինանսավորել բյուջեի դեֆիցիտը: Այն ավելի բարձր եղավ, քան նախատեսվել էր 2015 և 2016 թվականների համար: Այդ պատճառով էլ մենք 2015 թվականին դեֆիցիտ/ՀՆԱ նախատեսված 3 տոկոսից շեղվեցինք դեպի 4.8 տոկոս: 2016 թվականին մենք զգացինք, որ դեռ չենք  հաղթահարել ներքին բացասական այդ երևույթը, քանի որ նախատեսված 4 տոկոսից դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը հասավ 5.5 տոկոսի: Չնայած դրան` մենք հիմք ստեղծեցինք հետագայում հզոր կայունացման համար»,- նշել է Արամյանը:

Նախարարն, անդրադառնալով ՀՀ պետական պարտքի ցուցանիշին, ասել է, որ պարտքի կայունությունը կարևոր նախապայման է համարվում հարկաբյուջետային քաղաքականության համար: Նրա խոսքով` ներդրողները դիտարկում են` արդյոք մենք ունենք պարտքի աճի նկատմամբ համապատասխան վերահսկողություն:

«Մակրոտնտեսական կայունությունը կարևոր է օտարերկրյա ներդրողների համար: Այն ներդրողներ ներգրավելու համար առաջին կարևոր նախապայմանն է: Նրանց հարկավոր է տեսնել համապատասխան կանխատեսումներ և հստակ պատկերացումներ ունենալ այն մասին, թե ինչ և ինչպիսի քայլեր է իրականացնում կառավարությունն այդ ուղղությամբ: Եթե մենք չենք կարող բավարարել նրանց այդ պահանջը, ապա չենք էլ կարողանա նրանց հրավիրել մեր շուկա»,- ընդգծել է նա` հավելելով, որ միջնաժամկետ հեռանկարում կապահովվի պարտքի և մակրոտնտեսական կայունությունը:

Արամյանի կարծիքով` 2017 թվականը լինելու է կայունացման և ապաքինման տարի, իսկ 2018 և 2019 թվականների համար ակնկալում է ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work