Նավթի համաշխարհային գներն աճում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հունիսյան ֆյուչերսներն աճել են 0.59 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 47.94 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.75 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 50.84 դոլարի: