Համաշխարհային բանկը 150 մլն դոլարի փոխառություն Է տրամադրել Ուկրաինային
EconomicsՀամաշխարհային բանկը որոշել Է 150 մլն դոլարի նոր փոխառություն տրամադրել Ուկրաինային: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնի Է դարձել բանկի աղբյուրներից, որոշումն ընդունվել Է կազմակերպության տնօրենների խորհրդի մայիսի 2-ի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փոխառությունը տրամադրվում Է Ուկրաինայի ներմուծման-արտահանման բանկին՝ Կիեւի սուվերեն երաշխիքներով: Ավելի վաղ վերը նշված բանկը հայտնել Է, որ այդ նախագծի նպատակը երկարաժամկետ ֆինանսավորումից օգտվելու հնարավորության ընդլայնումն Է «դեպի արտահանում կողմնորոշված փոքր ու միջին ձեռնարկությունների» համար: