Ազատ ոճի ըմբիշները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
SportՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային երկրորդ օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը, ով կմրցի գերմանացի Ալեքսանդր Սեմիսորովի, իսկ 97 կգ քաշային Գեորգի Կետոևը` Բելգիան ներկայացնող Տարիկ Ազուզի հետ:
Նախօրեին պայքարի մեջ էին մտել Գարիկ Բարսեղյանը և Վահե Թամրազյանը, ովքեր մեդալներ չեն նվաճել: