Չեմպիոնների լիգայի «Մոնակո»-«Յուվենտուս» խաղից առաջ
SportՖուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում կմրցեն «Մոնակո» և «Յուվենտուս» թիմերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2004 թվականից ի վեր սա «Մոնակո»-ի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում: Այս թիմերի նախորդ հանդիպումներում 1997/98 մրցաշրջանի կիսաեզրափակիչում և 2014/15 մրցաշրջանի քառորդ եզրափակիչում հաղթել է «Յուվենտուս»-ը: Ընթացիկ մրցաշրջանում Թուրինի «Յուվենտուս»-ն անցած 10 խաղում բաց է թողել միայն երկու գնդակ:
Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին լիահույս է, որ իր թիմին կհաջողվի գերազանցել «Մոնակո»-ին իր իսկ դաշտում, և որ այս «Մոնակո»ն տարբերվում է այն թիմից, որի հետ «Յուվենտուս»-ը խաղացել է երկու տարի առաջ:
«Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմի կարծիքով, «Յուվենտուս»-ը խաղում է հաղթողի հոգեբանությամբ, և թուրինյան ակումբը ուժեղ պաշտպանություն ունեցող թիմ է:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Մոնակո»-«Յուվենտուս» առաջին հանդիպումը կկայանա մայիսի 3-ին և մեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: