«Հանուն զարգացող Երևանի» տեսլականը
SocietyԺամանակակից քաղաքի զարգացման դիմագիծն ու այցեքարտը քաղաքաշինությունն է։
Ժամանակակից քաղաքի զարգացման դիմագիծն ու այցեքարտը քաղաքաշինությունն է։ Քաղաքաշինական ծրագրերն են, որ ձևավորում են քաղաքային միջավայր և փոխում մարդկանց առօրյա կյանքն ու ապրելակերպը։
«Հանուն Երևանի» նախընտրական ծրագիրը բաղկացած է 10 բաժիններից, որոնցից մեկն էլ «Զարգացող Երևանն է» է: Ծրագրի այս բաժնում ներկայացվում են 2013-2017թթ. ձեռքբերումները, ինչպիսիք են օրինակ Երևանի կենտրոնի երթևեկության կանոնակարգման և տրանսպորտային հոսքի բեռնաթափման նպատակով Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող 3,1 կմ երկարությամբ նոր մայրուղու կառուցումը, Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները կապող ավտոճանապարհի կառուցումը, Երևանի շրջանցիկ ճանապարհի մաս կազմող Արշակունյաց պողոտա -Շիրակի փողոց -Արտաշատի խճուղի 5 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը (Երևան քաղաքի հարավային մուտք), 4-րդ աստիճանի վթարային շենքերի 650 ընտանիքներին ապահովելով բնակարաններով 6 բազմաբնակարան շենքի կառուցումը:
Բաժնում ներկայացվում են նաև 2017-2022թթ. Ծրագրերը, ինչպիսիք են օրինակ շրջանցիկ ճանապարհներ կառուցելով Երևան քաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափումը, «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը կօժանդակի փոքր կենտրոնի դիմագծի պահպանմանը, համայնք-մասնավոր համագործակցությամբ Երևանի կենտրոնում ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցումը: Զարգացող Երևանի ամբողջական շրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.loveyerevan.am/program/zargats-ogh-erevan/:
Մենք հավատում ենք Երևան քաղաքի այն տեսլականին, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը։