Լամբադա կամրջի մոտ տաքսին բախվել է «Սանիթեքի» բեռնատարին. վիրավորներից մեկի վիճակը ծանր է
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 2-ին, ժամը 23:41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցից դեպի Կոմիտասի պողոտա՝ Լամբադա կամրջի վրա, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Ակվա» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակնիշի 93 LV 461 (վարորդ` 1969 թ. ծնված Ա. Գ.) եւ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «Scania» մակնիշի 34 OF 861 համարանիշերի (վարորդ` Ս. Կ.) ավտոմեքենաները:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Գ.-ն, ուղեւորներ` 52-ամյա Կ. Մ.-ն եւ 57-ամյա Գ. Մ.-ն, Տ. Հ.-ն հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Կ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուսներինը` միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: