Ազատ ոճայինները տապալեցին նաև Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը
SportՍերբական Նովի Սադ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտան Հայաստանի երկու ներկայացուցիչ: 97 կգ քաշային Գեորգի Կետոևը որակավորման փուլում 10:0 հաշվով հաղթեց Բելգիան ներկայացնող մարզիկին: Սակայն 1/8 եզրափակիչում Կետոևը 11:1 հաշվով զիջեց Ադրբեջանը ներկայացնող Ասլանբեկ Ալբորովին: Վերջինս պարտվեց քառորդ եզրափակիչում, և Կետոևը դուրս մնաց հետագա պայքարից:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը պարտվեց որակավորման փուլում և զրկվեց մեդալների համար պայքարից: