Տոտին կզբաղեցնի «Ռոմա»-ի տնօրենի պաշտոնը
SportՀռոմի «Ռոմա»-ի նոր սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին հայտարարել է, որ թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտին կավարտի կարիերան այս ամռանը: 40-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի ավարտվող պայմանագիրը և ակումբում կզբաղեցնի ղեկավար կազմի պաշտոններից մեկը:
«Որքանով ես գիտեմ, Տոտին ղեկավարության հետ ունի պայմանավորվածություն, որ սա նրա վերջին մրցաշրջանն է, այնուհետև նա կզբաղեցնի տնօրենի պաշտոնը: Ֆրանչեսկոն դա «Ռոմա»-ն է, ես ցանկանում եմ որքան հնարավոր է մոտ լինել նրան: Ուրախ կլինեի իմանալ ակումբի մասին նրա իմացածի գոնե մեկ տոկոսը»,- ինչպես փոխանցում է «Սպորտ Էքսպրես»-ը, ասել է Մոնչին:
Տոտին «Ռոմա»-ում անցկացրել է պրոֆեսիոնալ ողջ կարիերան, որը սկսվել է 1992-93 թվականներից:
Նա հաղթել է Իտալիայի առաջնությունը, տիրել երկրի երկու գավաթի ու մեկ սուպերգավաթի: Սերիա-Ա-ի ռմբարկուների ցանկում նա զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով Սիլվիո Պիոլիին. Տոտին խփել է 250, իսկ Պիոլին՝ 274 գոլ:
Ընթացիկ Մրցաշրջանում նա անցկացրել է 25 խաղ, դարձել երեք գոլի հեղինակ ու կատարել 7 գոլային փոխանցում: Մեկնարկային կազմում հայտնվել է ընդամենը վեց խաղում, իսկ վերջին 7 հանդիպումներում դուրս է եկել փոխարինման մի քանի րոպեով: