Մանչեսթեր Յունայթեդն ամռանը նախատեսվածից մեկ խաղ ավելի կանցկացնի
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համաձայնության է եկել նախամրցաշրջանի ընթացքում ևս մեկ հանդիպման անցկացման մասին: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հուլիսի 15-ից 26-ը մանչեսթերցիները շրջագայություն են կատարելու ԱՄՆ: Առաջին մրցակիցը լինելու է «Լոս Անջելես Գելեքսին» (հուլիսի 15), երկու անց Ժոզե Մոուրինյուի թիմը հանդիպելու է «Ռեալ Սոլթ Լեյքին»: Դրանից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մասնակցելու է Չեմպիոնների միջազգային գավաթին, որտեղ խաղալու է «Մանչեսթեր Սիթիի», «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ:
Դրանից հետո թիմը կմեկնի Նորվեգիա, որտեղ հուլիսի 30-ին կմրցի «Վոլերենգիի» հետ: