Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա մեր տեսլականի մեջ առանձնակի կարևորում ենք որակյալ կրթություն ստանալուն ուղղված ծրագրեը. Տարոն Մարգարյան
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա մեր տեսլականի մեջ շարունակում է առանձնակի կարևորված մնալ մեր գալիք սերնդի որակյալ կրթություն ստանալուն նպատակաուղղված ծրագրերի շարունակականության ապահովումն ու նորերի իրականացումը:
Մենք անցած չորս տարիների ընթացքում իրականացրինք բավականին հավակնոտ ծրագրեր. մայրաքաղաքի բոլոր կրթամշակութային հաստատություններն այսօր ապահովված են ջեռուցման համակարգերով, ուսումնական բազմաթիվ հաստատություններ էլ վերակառուցվել ու համալրվել են նոր, այդ թվում նաև մասնագիտական գույքով։
Կրթության ոլորտում ներդրված ջանքերն ու ռեսուրսները վաղվա մեր արժանապատիվ օրվա երաշխիքն են:
#LoveYerevan #ՀանունԵրևանի