Ազատ ոճի ըմբիշներից ևս երկու սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
SportՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային երրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Վոլոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը: Ֆրանգուլյանի մրցակիցը կլինի Սլովակիան ներկայացնող Միկոլա Բոլոստյուկը, իսկ Գրիգորյանը 1/8 եզրափակիչում կմրցի Ավստրիայի ներկայացուցիչ Ամիրխան Վիսալովի հետ:
Մինչ այս Եվրոպայի առաջնությունում մրցած մեր 4 ըմբիշներից ոչ մեկը մեդալ չի նվաճել: