Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 18 մասնակից
SportԲելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 29-ից հունիսի 11-ը տեղի կունենա Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն- 2017-ը ընտրական փուլ է աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության համար:
Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 18 շախմատիստ. Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, միջազգային վարպետներ Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը և Հովհաննես Հակո բյանը